TotalFootball.am


10.01.22 13:05

«Ջենոան» կարող է պաշտոնանկ անել Շևչենկոյին


«Ջենոայի» գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոն կարող է լքել զբաղեցրած պաշտոնը։ 

Ինչպես տեղեկացնում է Telenord.it-ը, ակումբը դիտարկում է ուկրաինացի մասնագետին պաշտոնանկ անելու տարբերակը։ 

Շևչենկոյին փոխարինելու հիմնական թեկնածուն Դավիդե Բալարդինին է, որին էլ Շևչենկոն փոխարինել էր այս պաշտոնում։ 

Telenord-ի լրագրող Ջեսի Ադամոլին հայտնում է, որ Շևչենկոն միանշանակ կհեռանա «Ջենոայից»։ 

Ուկրաինացի մասնագետի գլխավորությամբ թիմը միակ հաղթանակը տարել է «Սալերնիտանայի» հետ գավաթային խաղում։  





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   24   46
Նոա   24   41
Ուրարտու   24   41
Արարատ   24   40
Արարատ-Արմենիա    24   38
Վան   24   31
Փյունիկ   24   25
Լոռի   24   23
Շիրակ   24   13