TotalFootball.am


10.01.22 18:29

Ադամչուկ․ «Երկար ենք աշխատել, որպեսզի ձեռք բերենք Բիչախչյանին»


«Պոգոնի» սպորտային տնօրեն Դարիուշ Ադամչուկը խոսել է թիմի նորեկ Վահան Բիչախչյանի մասին

«Մենք երկար ենք աշխատել Վահանին ձեռք բերելու համար։  Մենք մի քանի անգամ հետևել ենք նրա ելույթներին նախորդ թիմի կազմում։ Հետաքրքրվում էինք նրա ծառայություններով դեռ այն ժամանակ, երբ նա չէր երկարաձգել պայամանագիրը «Ժիլինայի» հետ։ Ես շատ ուրախ եմ, որ կարողացանք պայմանագիր ստորագրել Վահանի հետ։ Նա մի շարք լավ որակներ ունի։ Հուսով եմ, որ նա կցուցադրի իր բոլոր որակները։

Նա ունի ամեն ինչ, որպեսզի ուժեղացնի թիմն ու դառնա դրա առանցքային ֆուտբոլիստներից մեկը»,- Ադամչուկի խոսքն է մեջբերել «Պոգոնի» մամուլի ծառայությունը։ 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   24   46
Նոա   24   41
Ուրարտու   24   41
Արարատ   24   40
Արարատ-Արմենիա    24   38
Վան   24   31
Փյունիկ   24   25
Լոռի   24   23
Շիրակ   24   13