TotalFootball.am


12.01.22 14:30

էվրա․ «Յուրաքանչյուր ակումբում նվազագույնը 2 գեյ ֆուտբոլիստ կա»


«Մանչեսթեր Յունայթեդի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Պատրիս Էվրան խոսել է ֆուտբոլում հոմոսեքսուալության մասին։ 

«Եթե ֆուտբոլային աշխարհում ասում ես, որ դու գեյ ես, ապա ամեն ինչ ավարտված է։ Երբ ես Անգլիայում էի, թիմ հրավիրեցին մի մարդու, որպեսզի նա պատմեր հոմոսեքսուալության մասին։ Որոշ թիմակիցներ ասացին․ «Դա դեմ է իմ կրոնին, եթե այս հանդերձարանում կա հոմոսեքսուալ, ապա նա պետք է հեռանա»»։ 

«Այդ պահին ես ասացի․ «Լռե՛ք բոլորդ»։ Ես խաղացել եմ գեյ ֆուտբոլիստների հետ։ Մեկը մյուսի հետևից նրանք խոստովանում էին ինձ, որ գեյ են, բայց վախենում էին դա անել ամբողջ թիմի առաջ։

Յուրաքանչյուր ակումբում կա նվազագույնը 2 գեյ ֆուտբոլիստ»,- Էվրայի խոսքն է մեջբերել Marca-ն։ 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   24   46
Նոա   24   41
Ուրարտու   24   41
Արարատ   24   40
Արարատ-Արմենիա    24   38
Վան   24   31
Փյունիկ   24   25
Լոռի   24   23
Շիրակ   24   13