TotalFootball.am


13.01.22 01:32

[ՎԻԴԵՈ] «Ռեալը» հաղթեց «Բարսելոնային» և դուրս եկավ եզրափակիչ


Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչում «Ռեալը» 3։2 հաշվով հաղթեց «Բարսելոնային» և դուրս եկավ եզրափակիչ։ 

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 2։2։ 

Առաջին կեսում թիմերը մեկական գնդակ խփեցին։ «Ռեալից» աչքի ընկավ Վինիսիուսը, իսկ «Բարսայից»՝ Լյուկ Դե Յոնգը։ 

72-րդ րոպեին Բենզեման առաջ մղեց մադրիդցիներին, սակայն 83-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց փոխարինման մտած Անսու Ֆաթին։ 

Հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ Ֆեդերիկո Վալվերդեի գոլը հաղթական դարձավ «Ռեալի» համար։ 

Եզրափակչում «Ռեալը» կմրցի «Ատլետիկո»-«Ատլետիկ» զույգի հաղթողի հետ։ 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   24   46
Նոա   24   41
Ուրարտու   24   41
Արարատ   24   40
Արարատ-Արմենիա    24   38
Վան   24   31
Փյունիկ   24   25
Լոռի   24   23
Շիրակ   24   13