TotalFootball.am


13.01.22 14:41

[ՊԱՇՏՈՆԱԿԱՆ] Արամ Ոսկանյանը գլխավորեց «Ալաշկերտը»


«Ալաշկերտը» հայտարարել է մարզչական փոփոխության մասին։ 

«Տեղեկացնում ենք, որ «Ալաշկերտի» և սերբ մասնագետներ Միլան Միլանովիչի ու Վլադիմիր Պրոչիկևիչի միջև պայմանագրի ժամկետն ավարտվել է։

Ակումբը շնորհակալություն է հայտնում մարզիչներին կատարած աշխատանքի համար և հաջողություն է մաղթում հետագա կարիերայում։

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնը կրկին ստանձնել է Արամ Ոսկանյանը, որը նախորդ երկու տարիներին հանդիսանում էր ղազախական «Ատիրաու» թիմի գլխավոր մարզիչը։

Ոսկանյանի մարզչական շտաբում ընդգրկվել են նաև Մանուկ Սարգսյանը և ֆիզպատրաստության մարզիչ Հայկ Ոսկանյանը։

46-ամյա մասնագետն «Ալաշկերտը» գլխավորել է նաև 2017-2019 ընկած ժամանակահատվածում, աշխատել է նաև «Միկա», «Ուրարտու» ակումբներում, հանդիսացել է Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչը։

Ոսկանյանի գլխավորությամբ «Ալաշկերտը» մարզումները կվերսկսի հունվարի 15-ին։

Նախապատրաստական և տրանսֆերային ծրագրերի մասին կտեղեկացնենք առաջիկայում։

Հաջողություն ենք մաղթում պարոն Ոսկանյանին և իր մարզչական շտաբին նոր մեկնարկող ֆուտբոլային տարում»։ 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   24   46
Նոա   24   41
Ուրարտու   24   41
Արարատ   24   40
Արարատ-Արմենիա    24   38
Վան   24   31
Փյունիկ   24   25
Լոռի   24   23
Շիրակ   24   13