TotalFootball.am


13.01.22 16:27

[ՊԱՇՏՈՆԱԿԱՆ] Գերմանացի մասնագետը գլխավորեց «Կրասնոդարը»


Возможно, это изображение (1 человек и текст «Farke DANIEL»)

«Կրասնոդարը» հայտարարել է Դանիել Ֆարկեին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին։ 

45-ամյա մասնագետի հետ կնքվել է 2․5 տարվա պայմանագիր։ 

Ֆարկեի օգնականները կլինեն Էդմունդ Ռիեմերը, Քրիստոֆեր Ջոնը և Քրիս Դոմագալան։ 

Ֆարկեի վերջին ակումբը եղել է անգլիական «Նորվիչը», որտեղից մասնագետը հեռացվել է նախորդ տարվա նոյեմբերին։ 

«Նորվիչում» Ֆարկեն աշխատել է 4 տարի և 2 անգամ թիմին Չեմպիոնշիփից դուրս է բերել Պրեմիեր լիգա։ 

Ֆարկեն նաև գլխավորել է Դորտմունդի «Բորուսիայի» 2-րդ թիմը։ 

Հիշեցնենք, որ «Կրասնոդարում» է հանդես գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   24   46
Նոա   24   41
Ուրարտու   24   41
Արարատ   24   40
Արարատ-Արմենիա    24   38
Վան   24   31
Փյունիկ   24   25
Լոռի   24   23
Շիրակ   24   13