TotalFootball.am


15.12.19 20:51

«Ռեալ Սոսյեդադի» պատասխանը «Բարսելոնային». բասկերը Պիկեի հետ դրվագից լուսանկար են հրապարակել


«Ռեալ Սոսյեդադը» լուսանկար է հրապարակել «Բարսելոնայի» հետ հանդիպման ժամանակ Դիեգո Լյորենտեի ու Ժերար Պիկեի մասնակցությամբ դրվագից:

Կատալոնական ակումբը խաղից հետո պատրատսվում էր Իսպանիա ֆուտբոլի ֆեդերացիա բողոք ներկայացնել: «Կապտանռնագույնները» կարծում էին, որ խաղավերջում «Սոսյեդադի» պաշտպանը քաշել է Պիկեի մարզաշապիկից, իսկ մրցավարը չի նշանակել 11-մետրանոց:

«Ռեալ Սոսյեդադի» հրապարակած լուսանկարում երևում է, թե ինչպես է Պիկեն դրվագի սկզբում նույնպես քաշում մրցակցի խաղաշապիկից:

Բասկյան ակումբը ներկայացրել է նաև «Բարսելոնայի» հետ նախորդ խաղերից դրվագներ, որտեղ մրցավարը կասկածելի որոշումներ է կայացրել ի օգուտ կատալոնացիների:

Վերջում «Ռեալ Սոսյեդադը» հրապարակել է Խբի Պրիետոյի ու Անդրես Ինիեստայի լուսանկարը՝ ընգծելով, որ կարևոր է երկու ակումբների միջև եղած հարգալից վերաբերմունքը:





  Լրահոս



Առաջնություններ


Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0