Այն որ Կրիշտիանու Ռոնալդուն փայլուն ֆուտբոլիստ է, գիտեն բոլորը: Սակայն պորտուգալացու մարդկային որակների վերաբերյալ տեսակետները տարբեր են: Վերջին օրինակը, որը նրան բացասական լույսի տակ էր ներակայացնում, այն էր, երբ Ռոնալդուն չտոնեց իր խաղընկեր Արբելոայի խփած գոլը:
Սակայն ճապոնիայում կայացած կոմերցիոն միջոցառման ժամանակ Ռոնալդուն աչքի է ընկել մարդկային բարի որակներով: Ճապոնացի դպրոցական տղան պորտուգալերենով տեքստ է պատրաստել, սակայն հուզմունքի պատճառով այնքան էլ հաջող չի ընթերցել այն, ինչի արդյունքում դահլիճում ծիծաղ է սկսվել: Ռոնալդուն ընդհատել է դա.
"Ինչու՞ են բոլորը ժպտում: Նա շատ լավ խոսում է պորտուգալերեն: Նրանք պետք է ուրախ լինեն, քանի որ տղան իսկապես աշխատում է լավ խոսել",- ասել է Կրիշտիանուն, ինչին հետևել են ծափահարությունները: