TotalFootball.am


11.11.19 11:31

«Սիեթլ Սանդերսը»՝ MLS-ի չեմպիոն


Տեղի է ունեցել MLS-ի եզրափակիչը: CenturyLink Field արենայում, որը գտնվում է Սիեթլում, հանդիպել են «Սիեթլ Սանդերսն» ու «Տորոնտոն»: 

Տանտերերը՝ «Սանդերսի» ֆուտբոլիստները, հաղթել են 3:1 հաշվով ու իրենց պատմության մեջ երկրորդ անգամ դարձել MLS-ի չեմպիոն: Ավելի վաղ նրանք փլեյ-օֆֆում  հաղթահարել էին «Դալասի», «Ռեալ Սոլթ Լեյքի» և «Լոս Անջելեսի» արգելքը:

«Սիեթլի» գլխավոր մարզիչը Բրայան Շմետցերն է: Թիմի կազմում առավել հայտնի խաղացողներից են Նիկոլաս Լոդեյրոն, Ռաուլ Ռուիդիասը, Ռոման Տորեսը:





  Լրահոս



Տեսանյութեր


Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0