ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլում այսօր կայանում են մի շարք հանդիպումներ:
I խմբում Բելգիան հյուրընկալվելիս 4:1 հաշվով հաղթեց Ռուսաստանին: Բելգիացիների կազմում գոլի հեղինակ դարձավ Տորգան Ազարը և Ռոմելու Լուկակուն, իսկ դուբլ գրանցեց Էդեն Ազարը: Տանտերերից միակ գոլը խփեց Ջիկիան:
Այս խաղից հետո Բելգիան 27 միավորով առաջին տեղում է: Ռուաստանը 21 միավորով երկրորդն է: Երկու հավաքականներն էլ ապահովել են իրենց տեղը խմբային փուլում:
Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները
Ադրբեջան-Ուելս՝ 0:2
Սան Մարինո-Ղազախստան՝ 1:3
Սլովենիա-Լատվիա՝ 1:0