TotalFootball.am


08.12.21 11:26

[ՎԻԴԵՈ] Չեմպիոնություն՝ 99 և 101-րդ րոպեներին խփած գոլերի շնորհիվ


Պարագվայական «Սերո Պորտենյո» ակումբը չեմպիոն է դարձել վերջին տուրի խաղում հանդիպման վերջին րոպեների խփած գոլերի շնորհիվ։ 

Թիմին ձեռնտու էր ոչ ոքին «Գուարանիի» դեմ արտագնա խաղում։ Մրցակիցը 2 միավորով զիջում էր «Սերո Պորտենյոյին» մրցաշարային աղյուսակում։ Թիմը 15-րդ րոպեից մնացել էր 10 հոգով։ «Գուարանին» 36 և 51-րդ րոպեներին 2 գոլ խփեց և 2։0 հաշիվը պահպանվեց մինչև մրցավարի կողմից ավելացված ժամանակը։ 

Հանդիպման վերջնամասում ոչ սպորտային պահվածքի համար հանդիպման գլխավոր մրցավարը դաշտի տեռացրեց տանտերերի դարպասապահին և խաղացողներից մեկին։ Դաշտի տերերը մնացին 9 հոգով, իսկ դարպասապահ դարձավ պաշտպաններից մեկը։ Արդյունքում՝ «Սերրո Պորտենյոն» 2 գոլ խփեց 99 և 101-րդ րոպեներին ու դարձավ երկրի չեմպիոն՝ 34-րդ անգամ։ 





  Լրահոս



Տեսանյութեր


Ալաշկերտ   24   46
Նոա   24   41
Ուրարտու   24   41
Արարատ   24   40
Արարատ-Արմենիա    24   38
Վան   24   31
Փյունիկ   24   25
Լոռի   24   23
Շիրակ   24   13