Անգլիայի առաջնության 4-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» արտագնա խաղում ոչ-ոքի խաղաց «Սթոք Սիթիի» հետ։ Թիմերը փոխանակեցին 2-ական գնդակ։
Առաջինը հաշիվը բացել են տանտերերը։ Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում Ռեշֆորդը հավասարեցրել է հաշիվը։ 57-րդ րոպեին Լուկակուն առաջ է մղել մանկունյացիներին, սակայն 6 րոպե անց «Սթոք Սիթին» խփել է պատասխան գոլը։
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հյուրերի մեկնարկային կազմում դուրս եկավ խաղադաշտ և փոխարինվեց 84-րդ րոպեին։
Այս խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 10 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։