TotalFootball.am


29.07.18 01:37

ՄՅՈՒ-ն չի վաճառի Բային


ՄՅՈՒ-ի պաշտպան Էրիկ Բայը չի հեռանա ակումբից այս տրանսֆերային պատուհանի ընթացքում`չնայած նրան, որ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ցանկանում է գնել ևս մեկ պաշտպանի: Այս մասին տեղեկացնում է Manchester Evening News-ը:

«Կարմիր սատանաների» ղեկավարությունը հավաստիացրել է Կոտ դ՛Իվուարի 24-ամյա խաղացողին, որ չի վաճառի իրեն:

ԱՊԼ-ի անցած մրցաշրջանում Բայը մասնակցել է 13 հանդիպման:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ ՄՅՈՒ-ն հետաքրքրված է պաշտպաններ Տոբի Ալդերվեյրելդի («Տոտենհեմ»), Հարրի Մագուայրի («Լեսթեր») և Յեռի Մինայի («Բարսելոնա») ծառայություններով: Սակայն մանկունիացիների համար առաջնային նպատակ է Մագուայրը:





  Լրահոս



Անգլիա


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0