Անգլիական «Լեսթերի» դարպասապահ Կասպեր Շմեյխելի հայրը՝ Պետր Շմեյխելը հայտնել է, որ իր որդին հնարավոր է հեռանա «Լեսթերից»: Դանիացու և թիմի գլխավոր մարզիչ Կլոդ Պյուելի հարաբերություններն այդքան էլ լավ չեն:
«Լեսթերը» շատ լավ ֆուտբոլային ակումբ է: Նրանք լավ ֆուտբոլիստներ ունեն, բայց չկա լավ մարզիչ, որ բացահայտի նրանց պոտենցիալը:
Կասպերը ցանկանում է, որ իրեն նոր մարտահրավեր նետեն»,-ասել է Պետր Շմեյխելը: